Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իրաքի նոր վարչապետի տան մոտ
Բաղդադում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իրաքի նորանշանակ վարչապետ Հայդեր ալ Աբադիի տան մոտ, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters բրիտանական կայքին:
«Մահապարտն իրեն պայթեցրել է անցակետի մոտ, որը գտնվում է վարչապետի տան մոտ»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը:
Տուժածների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:
Ավելի վաղ, Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը Հայդեր ալ Աբադիին հանձնարարել էր նոր կառավարություն ձևավորել:
Հայդեր ալ Աբադի, Իրաքի վարչապետ











