Boeing 747 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բալի կղզում

15:38 • 13.08.14

Thai Airways ընկերության 273 ուղևորներով Boeing 747 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ինդոնեզիայի Բալի կղզում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Ավիափոխադրողի հայտարարությունում նշվում է, որ պատճառը եղել է օդաչուի խցիկում ապակու վրա առկա ճաքը։ Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի, երբ ինքնաթիռը թռիչք է իրականացրել Սիդնեյ-Բանգկոկ երթուղով։ Բոլոր ուղևորները գիշերն անցկացրել են հյուրանոցներում, իսկ չորեքշաբթի առավոտյան մեկնել են Թաիլանդի մայրաքաղաք։

 

Thai Airways-ի հատուկ խումբը ժամանել է դեպքի վայր։ Նրանք կպարզեն միջադեպի պատճառները, ինչպես նաև կփոխեն վնասված ապակին։