Բարձր մակարդակի հանդիպումը աղավաղված ներկայացնելը՝ ադրբեջանական կողմի անլուրջ տրամադրվածության մասին է խոսում. Տ. Բալայան

19:20 • 13.08.14

Tert.am-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ, փորձելով պարզաբանել, թե ինչ մանրամասներ է հաղորդել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման մասին։


- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան, իբր թե, մանրամասներ է հաղորդել Սոչիում եռակողմ հանդիպման մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։


-Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ, ասել է իր սրտի ուզածը և ինքն էլ իր հետ համաձայնել:


Բարձր մակարդակի հանդիպումների բովանդակությունը նման աղավաղված ձևով ներկայացնելը խոսում է բանակցությունների նկատմամբ ադրբեջանական կողմի անլուրջ տրամադրվածության մասին: