Սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը վերաբացելու մասին լուրերն անհիմն են. թուրք պաշտոնյա
Պնդումներն այն մասին, թե սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը կբացվի, որևէ հիմք չունեն. այդ մասին ԱՊԱ-ի թղթակցին հայտնել է Թուրքիայի նախագահին կից արտաքին հարցերով խորհրդի ղեկավար, դեսպան Գյուրջան Թյուրքօղլուն:
Թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը կբացվի, դեսպան Թյուրքօղլուն հերքել է:
«Այդ տեղեկությունն անհիմն է: Թուրքիայի արտգործնախարարության հերքումը ևս ցույց է տալիս, որ դրանք դատարկ պնդումներ են: Իգդիրից մինչև սահմանայինն անցակետ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արվում են ոչ թե սահմանը բացելու, այլ շրջանի բնակիչների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար»,-ասել է Թյուրքօղլուն:










