Դոնբասում զոհերի թիվը 2 շաբաթում կրկնապատկվել է՝ հասնելով 2.086-ի. ՄԱԿ
Ուկրաինայի արևելքում հակամարտության զոհերի թիվը հուլիսի 26-ից ի վեր գրեթե կրկնակի աճել է:
Հուլիսի 26-ի դրությամբ գրանցվել էր 1.129 զոհ, սակայն օգոստոսի 10-ի դրությամբ գրանցվել է 2.086 զոհ, գրում է Reuters գործակալությունը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչությանը հղումով:
Մարտական գործողությունների սկզբից ի վեր Դոնբասում ամեն օր 60 մարդ է զոհվել կամ վիրավորվել, ասել է ՄԱԿ-ի վարչության մամուլի քարտուղար Սեսիլ Փուլին:
Այժմ շրջանում 5.000 վիրավոր կա: Այդ թվերը ներառում են ուկրաինացի զինծառայողներին, զինյալ խմբերի անդամներին ու քաղաքացիական անձանց:
Նաև նշվում է, որ կազմակերպությանը չի հաջողվել պարզել՝ զոհերի և վիրավորների թվում ռուս զինվորներ կան, թե ոչ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը հաղորդել էր, որ Ուկրաինայում ամեն օր զոհվում կամ վիրավորվում է մոտ 50 մարդ:










