Cisco ընկերությունը կհեռացնի մոտ 6000 աշխատակցի
Ամերիկյան Cisco ընկերությունը՝ աշխարհում ցանցային սարքավորումների ամենախոշոր արտադրողներից մեկը, օգոստոսի 14-ին հայտարարել է, որ պատրաստվում է աշխատանքից հեռացնել մոտ 6 հազար աշխատակցի՝ ընկերությունում աշխատող ողջ անձնակազմի 8 տոկոսը, հաղորդում է kommersant.ru-ն:
Ձեռնարկված միջոցը, որը վերաբերելու է ողջ ընկերության՝ տարբեր երկրներում ունեցած ստորաբաժանումներին, Cisco-ի վերակազմավորման մասշտաբային պլանի մի մասն է՝ կապված վերջերս կորպորացիայի եկամտի նվազման հետ:










