Մոսկվայում անհայտ անձինք բանկոմատից մոտ 7,5 միլիոն ռուբլի են գողացել
Մոսկվայի հարավ-արևելքում անհայտ անձինք բանկոմատից գողացել են մոտ 7,5 միլիոն ռուբլի, հաղորդում է Interfax.ru-ն՝ վկայակոչելով Մոսկվայում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
«Չորեքշաբթի օրը գիշերը ժամը մոտ 2-ին երեք գող՝ դեմքերը թաշկինակներով ծածկած, մտել են 1-ին Կուրյանովոյի փողոցի 15 Ա շենքը, կապել են պահակին, բացել են բանկոմատը, գողացել են փողերը և անհետացել»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները բանկոմատից գողացել են մոտ 7,5 միլիոն ռուբլի: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:










