Լույս է տեսել Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» արկածային-դետեկտիվ վեպը. hraparak.am
«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» արկածային-դետեկտիվ վեպը։ Ինչպես հայտնում է hraparak.am-ը՝ քաղաքական գործչի` շուրջ 300 էջանոց գեղարվեստական ստեղծագործությունը գրվել և նախապես տպագրվել էր ռուսերեն, այժմ այն թարգմանվում է անգլերեն և գերմաներեն։ Իսկ ռուսերենից հայերեն թարգմանությունը կատարել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Կարինե Աշուղյանը, գրքի խմբագիրն է գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը։
Մանրամասները՝ hraparak.am-ում:










