U2 ռոք խումբը ներկա կգտնվի iPhone 6-ի շնորհանդեսին
Կուպերտինոյում այսօր կայանալիք Apple ընկերության միջոցառմանը «մեծ դեր կխաղա» հայտնի U2 ռոք խումբը, գրում է New York Times-ը: Ինչպես սպասվում է՝ այսօր երևանյան ժամանակով ժամը 21.00-ին, Apple-ը կներկայացնի iPhone 6 սմարթֆոնը և iWatch ժամացույցը:
U2-ն ոչ միայն հանդես կգա միջոցառմանը, այլ նաև կպատմի Apple-ի արտադրանքների ինտեգրման մասին:
Թե ինչ է իրականում ներկայացնելու U2-ն, պարզ չէ, գրում է gazeta.ru-ն: Ըստ շրջանառվող լուրերի՝ հնարավոր է, որ U2-ի հաջորդ ալբոմի թողարկումը կայանա հենց iPhone 6-ի ներկայացման ժամանակ:
Նշենք, որ U2 երաժշտական խումբն Apple-ի հետ համագործակցում է արդեն 10 տարի:










