Աշխարհի ամենաբարձր վարձատրվող հեղինակներն՝ ըստ Forbes-ի 2014-ի վարկանիշային ցուցակի (լուսանկարներ)
Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող հեղինակների վարկանիշային ցուցակը՝ 2013-2014թթ. արդյունքներով։ Ցուցակը գլխավորել է թրիլլերների և դետեկտիվների հեղինակ ամերիկացի Ջեյմս Փաթերսոնը, ով վերջին 12 ամիսների ընթացքում վաստակել է 90 մլն դոլար։ Նրա եկամուտները վերջին 10 տարվա ընթացքում հասել են 700 մլն դոլարի։
Երկրորդ տեղում է Դեն Բրաունը։ Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 28 մլն դոլար։ Լավագույն եռյակը եզրափակում է դետեկտիվ և սիրային վեպերի հեղինակ Նոռա Ռոբերթսը, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 23 մլն դոլար։
Forbes.ru-ն ներկայացնում ամենաբարձր վարձատրվող 15 հեղինակներին։
1. Ջեյմս Փաթերսոն, ԱՄՆ, եկամուտը՝ 90 մլն դոլար

2. Դեն Բրաուն, ԱՄՆ, եկամուտը՝ 28 մլն դոլար

3. Նոռա Ռոբերթս, ԱՄՆ, եկամուտը՝ 23 մլն դոլար

4. Դանիելա Սթիլ, ԱՄՆ, եկամուտը՝ 22 մլն դոլար

5. Ջանեթ Իվանովիչ, ԱՄՆ, եկամուտը՝ 20 մլն դոլար

6. Ջեֆ Քինի, ԱՄՆ, եկամուտը՝ 17 մլն դոլար

7. Վերոնիկա Ռոթ, ԱՄՆ, եկամուտը՝ 17 մլն դոլար

8. Ջոն Գրիշեմ, ԱՄՆ, եկամուտը՝ 17 մլն դոլար

9. Սթիվեն Քինգ, ԱՄՆ, եկամուտը՝ 17 մլն դոլար

10. Սյուզեն Քոլինզ, ԱՄՆ, եկամուտը՝ 16 մլն դոլար

11. Ջոան Ռոուլինգ, Մեծ Բրիտանիա, եկամուտը՝ 14 մլն դոլար

12. Ջորջ Մարտին, ԱՄՆ, եկամուտը՝ 12 մլն դոլար

13. Դևիդ Բալդաչի, ԱՄՆ, եկամուտը՝ 11 մլն դոլար

14. Ռիկ Ռիորդան, ԱՄՆ, եկամուտը՝ 10 մլն դոլար

15. Է. Լ. Ջեյմս, Մեծ Բրիտանիա, եկամուտը՝ 10 մլն դոլար











