Հանգուցյալ հեռուստաաստղը «տրանսվեստիտ» Միշել Օբամային և «հաստլիկ» Ադելին արգելել էր մասնակցել իր թաղմանը

14:51 • 10.09.14

Նյու Յորքում կիրակի կայացել է ամերիկյան հեռուստաաստղ Ջոան Ռիվերսի հուղարկավորությունը, ինչից հետո լրատվամիջոցները հիշել են, թե ում էր նա արգելել ներկա լինել իր թաղման արարողությանը:

 

Նրա թաղմանը ներկա են գտնվել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հյու Ջեքմանը, Վուփի Գոլդբերգը, Քելի Օսբորնը, Սառա Ջեսիքա Փարքերը:

 

Sunday Morning Herald-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հեռուստատեսության վետերանը հայտնիներից իր թաղմանն արգելել էր ներկա լինել ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային, երգչուհի Ադելին և հեռուստահաղորդավար Չելսի Հենդլերին:

 

Ռիվերսի վերջին հարցազրույցներից մեկը բացատրում է «ընտրությունը». հարցազրույցում նա Միշել Օբամային անվանել էր «տրանսվեստիտ», Ադելին՝ «հաստլիկ», իսկ Հանդլերին՝ «հարբեցող» ու «պոռնիկ»:

 

Ռիվերսն իր թաղման վերաբերյալ «կարգադրություններ» էր արել, քանի որ իր խոսքով՝ ինքը տարիքն առած է և շուտով մահանալու է:

 

Հանգուցյալ հեռուստաաստղը «տրանսվեստիտ» Միշել Օբամային և «հաստլիկ» Ադելին արգելել էր մասնակցել իր թաղմանը