Հրապարակվել է Բուքերյան մրցանակի հավակնորդների «կարճ ցուցակը»

10:15 • 10.09.14

Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր գրական՝ Բուքերյան մրցանակի թեկնածուների «կարճ ցուցակը», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Ժյուրիի անդամների համաձայն՝ այս տարի ցուցակում ընդգրկվել են ստեղծագործություններ, որոնք նվիրված են ժամանակակից դարաշրջանին։

 

Նախկինում Բուքերյան մրցանակ կարող էին ստանալ միայն անգլալեզու գրողները՝ Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից և Համագործակցության երկրներից։ Այս տարի մրցույթին հնարավորություն են ստացել մասնակցել հեղինակներ ցանկացած երկրից, ովքեր գրում են անգլերեն։

 

Մրցանակաբաշխության «կարճ ցուցակում» հայտնվել է 6 հեղինակ՝


1. Հովարդ Ջեյքոբսոն, Մեծ Բրիտանիա,

2. Ալի Սմիթ, Շոտլանդիա,

3. Նիլ Մուկհերջի, Մեծ Բրիտանիա,

4. Ջոշուա Ֆերիս, ԱՄՆ,

5. Կարեն Ջոյ Ֆաուլեր, ԱՄՆ,

6. Ռիչարդ Ֆլենագան, Ավստրալիա:

 

Հրապարակվել է Բուքերյան մրցանակի հավակնորդների «կարճ ցուցակը»