Ջեկի Չանի մասնակցությամբ նոր ֆիլմը կնկարահանվի ՌԴ Մերձծովյան երկրամասում
Հոնկոնգցի ռեժիսոր և դերասան Սամո Հունգ Կամ Բոն Ջեկի Չանի մասնակցությամբ «Ծեր զինվոր» անվանումով ֆիլմը կնկարահանի ՌԴ Մերձծովյան երկրամասում, հայտնում է Газета-ն։
Այժմ երկրամասի մշակույթի վարչությունն օգնում է նկարահանման խմբի 129 անդամների վիզային փաստաթղթերի փաթեթի պատրաստման հարցում։
Նկարահանումները նախատեսված են 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, վերջնական ամսաթվերը ճշտվում են։
Նշվում է, որ ֆիլմը կնկարահանվի Վլադիվոստոկ քաղաքում՝ հին շինությունների և քաղաքի գլխավոր վայրերի ֆոնին։ Բացի այդ, նկարահանումների մի մասը կանցկացվի Ուսուրիյսկ քաղաքում։










