Կառավարությունը նախատեսում է մինչև 2020-ը ավարտել մշակութային արժեքների շտեմարանի թվայնացման գործընթացը
Կառավարությունը սահմանել է մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման կարգը և հաստատել շտեմարանին տեղեկույթ տրամադրող կազմակերպությունների ցանկը: Կազմակերպությունների տեղեկույթների տրամադրման գործընթացն իր վերջնարդյունքին պետք է հասցվի մինչև 2020 թվականը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:
Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման, համալրման և օգտագործման գործընթացների ապահովումը վերապահված է Մշակույթի նախարարությանը, իսկ ծրագրի ապահովումը նախատեսված է պետական բյուջեի հաշվին: Գումարները նախատեսված են ծրագրերի ներդրման, համապատասխան տեխնիկական սարքաշարերի ու կապի միջոցների ձեռքբերման ու տեղակայման, մալուխային առանձին կապի ծառայության վարձակալման և շտեմարանի ստեղծման ու դրա հետագա գործունեության ապահովման համար: Դրա համար վերջնաժամկետ է նշվում մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը:
Իսկ մինչև 2020 թվականը նախատեսվում է ավարտել մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում կազմակերպությունների տրամադրած տեղեկույթի մուտքագրումը:
Կից ներկայացված-հիմնավորման մեջ որոշման անհրաժեշտությունը պայմանավորվում է նրանով, որ ՀՀ մշակութային շար¬ժական արժեքների հանրահռչակումը եղել է ոլորտի գերակայություններից:
Եվ քանի որ մշակութային արժեքները հաշվառվում-պահպանվում են պետական, մարզային, համայնքային և մասնավոր մշակութային կազմակերպություններում ու հավաքածուներում, իսկ ներկա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն առավել լայն հնարավորություններ է ստեղծել մշակութային ժառանգության հանրահռչակման համար, և այդ իսկ նպատակով վերոհիշյալ կազմակերպությունները նախաձեռնել են իրենց հավաքածուների թվայնացման գործընթացը:
Ամբողջ խնդիրն այն է, որ չնայած արդեն իսկ առկա են « սեփական ըկալումներով և սկզբունքներով ստեղծված տեղեկատվական շտեմարաններ» , որոնցից տեղեկույթ կարելի է ստանալ, բնականաբար, առանձին առանձին այցելելով յուրաքանչյուրի կայքէջ, տեղեկատվության ոլորտում սրընթաց առաջընթացի մեր ժամանակներում այցելուն ցանկանում է տեղեկույթ ձեռք բերել շատ ավելի արագ, առավել
համակարգված ու ամբողջական:
Ուստի ՀՀ մշակութային արժեքները թե´ հասարակության լայն զանգվածներին, և թե´ դրանք ուսումնասիրող գիտնական-հետազոտողներին առավել հասանելի և մատչելի դարձնելու գործում չափազանց կարևոր է տարբեր թանգարաններում գտնվող հավա-քածուների վերաբերյալ տեղեկույթը միասնական համակարգով ներկայացնելը:
Միասնական սկզբունքով և ձևաչափով համակարգված շտեմարանն, անկասկած, կնպաստի արժեքների պահպանական խնդիրների առավել հեշտ լուծմանը և հնարա-վորություն կընձեռի կանխելու թանգարաններից կորած, գողացված մշակութային արժեքների ապօրինի արտահանումն ու դրանց նկատմամբ uեփականության իրա-վունքի փոխանցումը:
Ակնկալվում է նաև, որ նախատեսվող շտեմարանի ստեղծումը Հայաստանի ողջ մշակութային հարստությունը միասնական ձևաչափով մեկ տիրույթում համախմբելու, միավորելու և աշխարհին ներկայացնելու համար իրական հնարավորություն կընձեռի:
Նշենք, որ Հայաստանի մշակութային շարժական արժեքները պահպանող կազմակերպություններից (թանգարան, պատկերասրահ, արխիվ, գրադարան և այլն) մի մասն արդեն թվայնացրել է հավաքածուի մեծ մասի տվյալները, մի քանիսը նոր է սկսել այդ աշխա¬տանքը, իսկ մի մասը դեռ չի էլ սկսել:
ՀՀ մշակույթի նախարարության համակարգի 19 թանգարաններ արդեն ունեն կայք-էջեր, իսկ դրանցից 17-ում տեղադրված են 32 սենսորային կրպակներ:










