Կիանու Ռիվզն ու Ռոլանդ Էմերիխը վիրտուալ իրականության մասին գիտաֆանտաստիկ սերիալ կնկարահանեն
Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզն ու ռեժիսոր Ռոլանդ Էմերիխը զբաղվելու են New Angeles գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի նկարահանման աշխատանքներով, հայտնում է lenta.ru-ն՝ Deadline-ին հղումով:
Նկարահանման և կազմակերպչական աշխատանքները ստանձնելու է Slingshot Global Media-ն: Սցենարը գրելու է հայտնի քրեական պատմվածքների և կոմիքսների հեղինակ Գրեգ Գուրվիցը:
Ֆիլմը պատմելու է մի երիտասարդի մասին, ով գտնվում է վիրտուալ իրականության մեջ՝ խուսափելով իրականությունից: Դեռ պարզ չէ՝ արդյոք Կիանու Ռիվզը ֆիլմում որևէ դեր կխաղա, թե ոչ:










