Հայտարարվել է «Հիմա դու ինձ տեսնում ես» ֆիլմի երկրորդ մասի թողարկման ամսաթիվը
Lionsgate ընկերությունը հայտարարել է «Հիմա դու ինձ տեսնում ես» (Now You See Me) ֆիլմի շարունակության թողարկման ամսաթիվը, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմն էկրաններին կհայտնվի 2016-ի հունիսի 10-ին: Հաղորդվում է, որ նոր ֆիլմի դերասանական կազմում կրկին կլինեն առաջին ֆիլմի դերասանները` Ջեսի Այզենբերգը, Մարկ Ռուֆալոն, Վուդի Հարելսոնը, Այլա Ֆիշերը, Դևիդ Ֆրանկոն, այլք:
Այս անգամ որպես ֆիլմի ռեժիսոր հանդես կգա Ջոն Մ. Չուն:











