Բրիտանացի հնագետները Սթոունհենջի հարևանությամբ 17 նախկինում անհայտ կառույց են հայտնաբերել

16:34 • 10.09.14

Բրիտանացի հնագետներն անգլիական Ուիլթշիր կոմսությունում գտնվող Սթոունհենջի հարևանությամբ հայտնաբերել են 17 նախկինում անհայտ ծիսական կառույց, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Գիտնականներին հաջողվել է մի քանի մետր խորության վրա հայտնաբերել 30 մետր տրամագծով քարե շրջանակներ (մ.թ.ա. 3000-2500), փոքր վանքեր և մի քանի դամբարան։

 

Բիրմինգեմի համալսարանի և Լյուդվիգ Բոլցմանի անվան ավստրիական ինստիտուտի «Սթոունհենջի գաղտնի բնանկարները» քառամյա համատեղ նախագիծը դարձել է ամենամեծը երկրաֆիզիկական հետազոտությունների պատմության մեջ։

 

Գիտնականներն արդեն տեսություն են հայտնել, որ կենտրոնական համալիրը կապված է եղել ևս 60 ծիսական վայրերի հետ։


 

Բրիտանացի հնագետները Սթոունհենջի հարևանությամբ 17 նախկինում անհայտ կառույց են հայտնաբերել