Լև Տոլստոյի բոլոր օրագրերը հրապարակվել են համացանցում
Համացանցում բաց մուտքի իրավունքով տեղակայվել են ռուս մեծ գրող Լև Տոլստոյի կոդավորված օրագրերն ու գրառումները: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով tolstoy.ru կայքին:
Հրապարակումը հնարավոր է դարձել Տոլստոյի անվան պետական թանգարանի և ABBYY ընկերության՝ «Տոլստոյը՝ մեկ հպումով» նախագծի շնորհիվ:
Կայքում տեղակայված ֆայլերը Տոլստոյի 60 տարի շարունակ գրված օրագրերն են, որոնք տպագրվել են գրողի ամբողջական աշխատանքներում՝ 46-ից 58 հատորում: Այժմ դրանք հնարավոր կլինի ներբեռնել .fb2, ePub, mobi և HTML ձևաչափերով:










