Համացանցում են հայտնվել Ջորջիո Արմանիի Films of City of Frames նախագծի կարճամետրաժ ֆիլմերը (տեսանյութեր)
Համացանցում են հայտնվել հայտնի դիզայներ Ջորջիո Արմանիի Films of City of Frames նախագծի բոլոր 6 տեսանյութերը։ Նյու Յորք, Փարիզ, Լոնդոն, Լոս Անջելես, Հոնկոնգ և Հռոմ քաղաքները դարձել են կարճամետրաժ ֆիլմերի գլխավոր հերոսները, գրում է buro247.ru-ն։
Այս քաղաքների հայտնի կինոդպրոցների ուսանողները նկարահանել են կարճամետրաժ ֆիլմերի շարք քաղաքային կյանքի առօրյայի մասին։ Ֆիլմերից յուրաքանչյուրում օգտագործվել են Armani բրենդի Frames of Life շարքի արևային ակնոցներ։
Նկարահանումներն անցկացվել են օսկարակիր ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի ղեկավարությամբ։










