Փայտի պահեստը՝ արվեստի գործեր ստեղծելու միջոց (լուսանկարներ)
Այսօր արվեստի գործեր կարելի է ստեղծել գրեթե ամեն ինչից: Շատերի մտքով չէր էլ անցնի, որ, օրինակ, փայտի պահեստը կարող է արվեստի գործեր ստեղծելու անսպառ աղբյուր հանդիսանալ:
Viral Nova-ն ներկայացնում է մի խումբ արվեստագետների փայտե աշխատանքները: Նրանցից մեկը հունգարացի արվեստագետ Վարնայ Գյուլան է, ով փայտի պահեստին ստեղծագործաբար է մոտեցել, և դրանք իրար վրա այնպես է դասավորել, որ կարելի է տեսնել տարբեր պատկերներ և տեսարաններ:
























