Մադրիդի բուսաբանական այգուց մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մաս կազմող Մումբայ. հայտնի են աշխարհի ամենագեղեցիկ կայարանները (լուսանկարներ)
Բազմաթիվ պատմական կայարաններ են վերանորոգվել ու վերականգնվել վերջին տարիներին, որոնք այժմ ներկայացնում են հին ու նոր ոճերի ապշեցուցիչ համադրությունը, որի վառ ապացույցն է Ստրասբուրգի Gare de Strasbourg կայարանի ապակե ծածկը, որն ամբողջությամբ ծածկում է 1880-ականների կառույցը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` աշխարհի լավագույն գնացքի կայարանների թվում են հայտնվել Անտվերպենի Կենտրոնական կայարանը, որտեղ կիրառվել են մարմարի և քարի 20 տարբեր տեսակ և ճարտարապետական ոճերի իրական խափնաշփոթ, ինչպես նաև՝ Ճապոնիայի Կանազավա կայարանը, որը մեծ աղմուկ հանեց` բացվելով 2005-ին:
Գերժամանակակից լիսաբոնյան և լոնդոնյան կայարաններից մինչև պատմական շքեղության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս կազմող Մումբայ և Կուալա Լումպուր. ահա այսպիսին են աշխարհի ամենագեղեցիկ ու արտասովոր կայարանները:
Gare do Oriente երկաթուղային կայարան, Լիսաբոն, կառուցվել է 1998-ին

Chhatrapati Shivaji Terminus, Մումբայ, 1887

Kings Cross Station, Լոնդոն, 1852

St Pancras, Լոնդոն, 1868
Անտրվերպենի Կենտրոնական կայարան, 1905

Մադրիդի բուսաբանական այգու կայարան, 1992

Ստրասբուրգ, 2007

Կուալա Լումպուր, 1910

Նյու Յորքի Կենտրոնական կայարան, 1913

Ավստրալիա, 1859











