Շառլ Ազնավուրի հետ ամեն ինչ կարգին է, նա օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից. մամուլի քարտուղար

19:21 • 10.10.14

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ ամեն ինչ կարգին է, նա պարզապես փոքր-ինչ հոգնել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ europe1.fr-ին տված մեկնաբանությունում այս մասին ասել է երգչի մամուլի քարտուղարը: Նա նշել է, որ երգիչը «պարզապես հոգնած է, ուրիշ ոչինչ, և օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից»:

 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևի կլինիկաներից մեկում: Այդ մասին տեղեկացրել էր համերգների կազմակերպմամբ զբաղվող շվեյցարական Opus One ընկերությունը:

«Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է վերջին օրերին ինֆեկցիայով վարակվելու հետևանքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված էր հայտարարության մեջ:

 

Ընկերությունն ընդգծել է, որ դրա պատճառով հետաձգվել է Ժնևում նախատեսված համերգը: «Արտիստը և կազմակերպիչներն ակտիվորեն որոշում են փնտրում, որպեսզի այդ համերգը տեղափոխեն` առանց ձգձգումների»,- խոստացել է Opus One-ը: 

Շառլ Ազնավուրի հետ ամեն ինչ կարգին է, նա օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից. մամուլի քարտուղար