Թաթան համերգ կտա Ստամբուլում

17:19 • 10.10.14

Ստամբուլի «Քարագյոզյան» մանկատան 100-ամյակին նվիրված տոնակատարություններն ավարտվելու են Թաթա Սիմոնյանի համերգով, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:

 

Համերգը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին: Պոլսահայերը և հատկապես երիտասարդները մեծ ոգևորությամբ են սպասում սիրված երգչին:              

 

Թաթան երգելու է ինչպես 2200 հոգու համար նախատեսված համերգասրահում, այնպես էլ 400 հոգանոց երեկույթին:

 

Նման երեկույթներ հայ համայնքը Հանրապետության ստեղծման տարիներին հաճախ է կազմակերպել, սակայն վերջին 30-35 տարիների ընթացքում դրանք շատ հազվադեպ են եղել:

 

Համերգի կազմակերպիչները հույս ունեն, որ Թաթային կհաջողվի ցրել համայնքի դեպրեսիվ տրամադրություններն ու նոր լիցքեր կհաղորդի: 

Թաթան համերգ կտա Ստամբուլում