Մահացել է 37-ամյա ռուս դերասանուհի Ալյոնա Կուզնեցովան
Կյանքի 37-րդ աշունը վերջինն էր «Женщина на грани», «Гражданка начальница», «Маршрут милосердия» և մի շարք այլ ռուսական սերիալներում իր դերակատարմամբ հայտնի դարձած ռուս դերասանուհի Ալյոնա Կուզնեցովայի համար: Այս մասին հաղորդում է kp.ru-ն՝ հղում կատարելով դերասան Դենիս Մայարովի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությանը:
«Մահացել է Ալյոնա Կուզնեցովան: Անհնար է հավատալ: Նոր-նոր էինք սկսել մեր շփումը: Սարսափելի է. Ալյոնայի համար իր փոքրիկ դստրիկից այն կողմ աշխարհ գոյություն չուներ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայարովը:
Դերասանուհու մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Նրա դին դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել:










