Արվեստն առանց հավատքի ոչինչ չարժե և անհաջողության է մատնված. Արթուր Իսպիրյան
Qahana.am-ը զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ, ով փաստում է, որ արվեստն առանց հավատքի ոչինչ չարժե և անհաջողության է մատնված…
-Հաճա՞խ եք եկեղեցում լինում:
-Յուրաքանչյուր կիրակի օր անպայման եկեղեցի եմ այցելում: Դեռ մանկության տարիներից միշտ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի եմ գնացել, քանի որ հենց այդ եկեղեցին էր մեր տանը մոտ: Նույնիսկ ժամանակին կամավոր գնում, օգնում էի որոշ հարցերում՝ հավաքում էի մոմերը, փոշիներն էի մաքրում…
-Փորձե՞լ եք Ձեր մասնագիտական փորձն օգտագործել եկեղեցում՝ Պատարագ երգելով:
-Դա իմ երազանքն է: Ես ամբողջ ընթացքում հետևում և քահանայի հետ երգում, կրկնում եմ: Հուսամ՝ մի օր կսովորեմ ու կերգեմ… Բայց, ի դեպ ասեմ, Տեր Թովմա քահանա Անդրեասյանը իմ մտերիմ ընկերն է ու հայերեն գրեթե բոլոր երգերիս բառերն ինքն է գրել: Շատ խորիմաստ, արդիական է գրում և այդ երգերը ես միշտ մեծ հաճույքով եմ կատարում:
-Պարոն Իսպիրյան, չանտեսենք այն կարևոր փաստը, որ երեխայի առաջին դաստիարակը, ուսուցիչը ընտանիքն է… Ինքներդ հոգևոր ուսուցչի դերը որքանո՞վ եք ստանձնում:
-Իմ երեխաները մեծացել են հոգևոր պատմություններ լսելով, ֆիլմեր դիտելով… Մինչև «Հայր մեր» աղոթքը չեն ասում, չեն քնում: Նրանց մեջ ՍԵՐ ենք սերմանում. սեր դեպի կենդանիները, բնությունը, ընկերները, մարդիկ… Իմ երեխաները շատ խղճով են: Կարծում եմ՝ խիղճը շատ բան է ասում հավատքի մասին…
-Հրաշքների ականատես եղե՞լ եք կյանքում:
Իմ կյանքում շա՜տ հրաշքներ են եղել, բայց դրանց մասին բարձրաձայնել չեմ ցանկանա: Միշտ իմ թիկունքում զգացել եմ այդ ուժը: Հոգեպես շատ ծանր վիճակներում եմ եղել, բայց ամենածայրահեղ վիճակում միշտ Աստված օգնել է, միանգամից ուշքի եմ եկել ու ասել՝ դու ապահով ձեռքերում ես ու երբեք հույսդ չկտրես…Առ այսօր Աստված պահապան է ինձ և իմ ընտանիքին:
-Ասում են ստեղծագործող մարդուն, արտիստին, կրոնը խանգարում է…
-Համաձայն չեմ… Առանց հավատքի արվեստ չկա: Աշխարհի բոլոր երաժիշտներն էլ առանց հավատքի մոլորված են, նրանց արվեստը չի ստացվի, ստեղծագործելու ձիրքը կկորչի… Իսկանան արվեստը ՎԵՐԵՎԻՑ է գալիս…
Շարունակությունը՝ այստեղ։










