Ջորջ Լուկասը նոր թանգարանի համար մինչև 1 մլրդ դոլար կծախսի
Չիկայոգում կառուցվող Ջորջ Լուկասի թանգարանը նվիրված կլինի ոչ միայն «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարին և կինեմատոգրաֆին։ Թանգարանում կցուցադրվեն ամերիկացի հայտնի նկարիչների կտավներ, մանկական գրքերի պատկերազարդումներ, բացիկների հավաքածուներ, կոմիքսներ, գրում է Лента-ն։
Թանգարանի կարևոր մասը կդառնան նաև ուսուցողական ծրագրերը։ Օրինակ՝ այցելուներին կառաջարկեն ոչ միայն դիտել անցյալի լավագույն ֆիլմերը, այլև լսել դասախոսություններ հայտնի ռեժիսորներից և սցենարիստներից, մասնակցել տարբեր վարպետության դասերի։
Ենթադրվում է, որ շինարարությունը Ջորջ Լուկասին կարժենա 700 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար։










