Իսկ ինչու՞ ոչ. «Սուպեր մարզպետ» ֆիլմը նկարահանելու դեպքում Գարիկ Պապոյանը դեմ չէր լինի՝ խաղալ Սուրիկ Խաչատրյանի դերը
«Վիտամին ակումբի» անդամ Գարիկ Պապոյանը, ով իր առաջին քայլերն է արել կինոյում՝ նկարահանվելով «Սուպեր մամա» կինոկատակերգությունում, դեմ չէր լինի՝ խաղալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դերը, եթե իր ընկեր Հայկ Մարությանն, ինչպես ավելի վաղ հայատարարել էր, որոշեր նկարահանել «Սուպեր մարզպետ» ֆիլմն ու իրեն էլ ֆիլմում դեր տար։
Tert.am-ի հարցին՝ եթե Կարգին Հայկոյից «Սուպեր մարզպետ» ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանար, ի՞նչ կերպար կցանկանար մարմնավորել, Գարիկ Պապոյանը պատասխանեց. «Գիտեք՝ ես դերասան եմ և ցանկացած մարդու կերպար էլ կարող եմ խաղալ և դրան վերաբերել որպես կերպար»։
Մեր դիտարկմանը, թե նույնիսկ Սուրիկ Խաչատրյանի՞նը, հակադարձեց. «Ես դերասան եմ, իսկ ինչու՞ ոչ»։










