Պեկինի օպերայի ետնաբեմում (լուսանկարներ)

22:26 • 11.10.14

Պեկինի օպերան Չինաստանի ազգային հարստությունն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:


Թատերական հեղափոխական չինական օպերան առաջին անգամ արտասահմանում ներկայացրած Մեյ Լանֆանյայի 120-ամյակին նվիրված համերգային շրջագայություններ են տեղի ունենում ողջ աշխարհում: Այժմ լավագույն 90 դերասանից բաղկացած օպերային թատրոնը ղեկավարում է լեգենդար Մեյ Լանֆանյայի որդին՝ մաեստրո Մեյ Բաոցզյուն:

 

Ժանրը իր մեջ համատեղում է ազգային երաժշտությունն ու եզակի վոկալային տեխնիկան, ամենայն մանրամասնությամբ մշակած ժեստերի լեզուն, պարը, ակրոբատիկան, ինչպես նաև՝ մարտարվեստի մի շարք տարրերը: Դերասանները բեմում վառ հագուստներ և մինչև 10 կգ-ի հասնող հսկայական գլխարկներ են կրում: Գունագեղ և բավականին բարդ դիմահարդարումը, սովորաբար, մոտ 3 ժամ է տևում:

 

 

 

Պեկինի օպերայի ետնաբեմում (լուսանկարներ)