Երևանի օրվա առթիվ մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն է կազմակերպվել
Երևանյան տոնակատարության համատեքստում մանուկների համար կազմակերպված միջոցառումներից մեկը Աբովյան փողոցի` Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածքում է եղել, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները բացօթյա ցուցադրությամբ ներկայացրել են իրենց աշխատանքները:
Թեև ստեղծագործելու առումով թեմատիկ սահմանափակում չի եղել, այդուհանդերձ աշխատանքներում գերիշխել են երևանյան մոտիվները:
Ցուցահանդեսին ներկայացվել են միջազգային և հանրապետական սիմպոզիումների մասնակցած ու մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակների ստեղծագործություններ:










