«Երևան՝ իմ տուն»-ը Սարյանի պուրակի վերնիսաժում
Երևանի 2796–ամյակի առթիվ այսօր «Երևան՝ իմ տուն» խորագրով է նաև Սարյանի պուրակի վերնիսաժը՝ Երևանի ամենակոլորիտային վայրերից ու միջավայրերից մեկը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանցիների ու հատկապես արտերկրից ժամանած հյուրերի համար այստեղ՝ Հայաստանի ու Երևանի մասին գույներով պատմող այս անկյունում էլ մթնոլորտը երևանյան-տոնական է։ Ցուցադրությունում Երևանը պատկերող հավաքածուներ են նաև։










