Սանկտ Պետերբուրգի «Մաստերսկայա» թատրոնի արտիստները Երևանում հանդես կգան «Բրեմենյան երաժիշտները» ներկայացմամբ

11:34 • 13.10.14

Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 21–ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Մաստերսկայա» թատրոնի արտիստները կներկայացնեն «Բրեմենյան երաժիշտները» արկածային-երաժշտական ներկայացումը (գեղարվեստական ղեկավար, պետական մրցանակի դափ եկիր, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գրիգորի Կոզլով): Այս մասին տեղեկացնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:


«Մաստերսկայա» թատրոնն ամենահաջողված օրինակներից է, որն ստեղծվել է ուսանողների կողմից, ովքեր չեն ցանկացել բաժանվել իրենց վարպետ Գրիգորի Կոզլովից: Ընդամենը չորս տարվա ընթացքում թատրոնը հասցրել է մասնակցել ռուսական և միջազգային տասնյակ պատվավոր փառատոնների և հավաքել մրցանակների, պարգևների մեծ փունջ:


Թատերախմբի բոլոր դերասանները նույն սերնդի ներկայացուցիչներ են և, ամենակարևորը, մեկ դերասանական դպրոց են ներկայացնում: Դեռևս Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայ ում սովորելու տարիներին նրանք համարձակորեն ներկայացան վառ, տաղանդավոր բեմադրություններով, որոնցից յուրաքանչյուրը քննադատների ուշադրությունը գրավող և հանդիսատեսի հիացական ընդունելությունը վայելող նշանակալի իրադարձություն էր:


«Մաստերսկայա» թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» երաժշտական-արկածային ներկայացումը նախատեսված է երեխաների և մեծահասակների համար՝ որպես հիմք ունենալով Գրիմ եղբայրների հեքիաթի մոտիվները: Ներկայացումը սիրո, բարեկամության և արվեստի մասին է: Այս գեղեցիկ պատմությունն իր երաժշտական և պարային ուշագրավ տեսարաններով արժանանում է երեխաների և մեծահասակների բարձր գնահատականին: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը ոչ միայն դիտում է տեղի ունեցող գործողությունները, այլև հնարավորություն ունի անմիջական մասնակիցը դառնալու բեմական զա րգացումներին, օգնելու Արքայադստերը և երաժիշտներին:

Բրեմենյան երաժիշտները հայաստանյան բեմում կներկայանան միայն մեկ օր՝ երկու ներկայացմամբ:


 

Սանկտ Պետերբուրգի «Մաստերսկայա» թատրոնի արտիստները Երևանում հանդես կգան «Բրեմենյան երաժիշտները» ներկայացմամբ