Արցախի վարչապետը մասնակցել է փողոցային արվեստի «Հավերժություն» փառատոնի փակման արարողությանը (լուսանկարներ)

21:52 • 13.10.14

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտում տեղի ունեցած փողոցային արվեստի «Հավերժություն» փառատոնի փակման արարողությանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:

 

Ինչպես հայտնում են ԼՂՀ Կառավարությունից՝ Ա. Հարությունյանը ողջունել է փառատոնի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարևորնախաձեռնություն թե՛ մշակութային դաստիարակության, թե՛ ցեղասպանության նահատակների հիշատակիոգեկոչման և թե՛ մայրաքաղաքի գրավչության բարձրացման գործում: Վարչապետն իրպատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցել Արցախում նմանատիպ փառատոններիկազմակերպմանը՝ որպես քաղաքային մշակույթի նոր տարր:

 

Փողոցային արվեստի «հավերժություն» փառատոնը հոկտեմբերի 11-13-ը կազմակերպվել է«Արցախակերտում» հասարակական կազմակերպության կողմից՝ ԼՂՀ վարչապետի, մշակույթի ևերիտասարդության հարցերի նախարարության և Երևանի «Օսամ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այննվիրված էր հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, որի շրջանակներում Երևանի և Արցախի միշարք նկարիչներ նկարազարդել են Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի պատերը: Մեծ եղեռնի ժամանակնահատակված արևմտահայ հինգ գրողների և Կոմիտասի դիմանկարներից բացի, շենքերից մեկի վրամասնակիցները նկարել են մասշտաբային նռենի՝ որպես ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնողխորհրդանիշ:

 

 

Արցախի վարչապետը մասնակցել է փողոցային արվեստի «Հավերժություն» փառատոնի փակման արարողությանը (լուսանկարներ)