Աղասի Այվազյան. Չլիներ հիվանդությունը՝ ինձնից երջանիկ մարդ չէր լինի. Newmag.am

09:59 • 14.10.14

Աղասի Այվազյանի (1935-2007) վերջին զրույցը՝ ինքն իր, հիասթափության ու երջանկության մասին:

Զիգզագներ

Անկումներ ունեցել եմ, բայց միշտ թռչելու, դիմակայելու ցանկություն եմ ունեցել, ընկել եմ, ելել եմ: Զիգզագները, ելևէջները միշտ կային իմ կյանքում: Երկու տարի առաջ անսպասելի հիվանդացա, թոքերս … թեև ես լողորդ էի, շատ ուժեղ թոքեր ունեի: Զարմանում էի՝ ինչպե՞ս է, որ ծերանում եմ և չեմ հիվանդանում: Սա իմ մեծ, ամենամեծ անկումն է, ու փորձում եմ այս փոսից դուրս գալ: Ես 82 տարեկան եմ, դիմացս քիչ է մնացել, բայց էդ քիչն էլ եմ ուզում նվաճել: Երևանն եմ ուզում տեսնել, առաջընթացն ինչքան կլինի: Ինչ-որ բաներ կան, որ տեսնել եմ ուզում, ու հանուն դրա թռիչքի եմ պատրաստ:

Երևանը


Երևանում եմ 1945 թվականից: Գնում-գալիս էի: Սովետական համակարգից դուրս էի, օդում կախված: Կայարանում եմ քնել, շուկայի կտուրին եմ քնել … ուսանող էի: Էդպիսի վիճակներ: Սա կյանքի դրսևորում էր, չեմ դժգոհում, թեպետ դժվար էր. շաբաթներով սոված էի մնում: 45 թվի Երևանն էր, հետամնաց երկիր, էսօրվա նման չէր: Ինձ թվում է՝ հայի բնավորության շնորհիվ է, որ մենք էսօր կանք, անկումներից վեր ենք թռչում: Ուրիշ ազգեր Եղեռնից հետո կարող է գոյություն չունենային, իսկ մենք ծաղկում ենք, քաղաք ենք շինում: Այսինքն, դիմակայելու ունակությունը հայի մեջ ուժեղ է: Դա բջիջն է հայկական ցեղի, հասկանո՞ւմ եք: Յուրաքանչյուրիս մեջ կան ժողովրդի ծրագիրն ու զեները: Մեզնից յուրաքանչյուրը հավաքական կերպար է: Հիմա Հայաստանում ունենք լավ սերունդ, երկար ապրելով՝ ես հետևել եմ, թե ինչպես են գալիս նորերը: Էդ զարգացումը շատ նկատելի է, երկրի հետ մարդիկ փոխվում են կամ իրենք են փոխվում ու երկիրն իրենց հետ փոխում: Հայերին մորթել են, հայերի սերուցքը հանել են, մտավորականությունը, ուղեղը ոչնչացրել: 30-ականներին էլ Հայաստանում գրողներին ոչնչացրին, ստիպեցին չմտածել: Հիմա ազգն ամբողջանում է: Էս նոր սերնդի մեջ կլինի Նժդեհ, Խաչատրյան, Կոմիտաս… էս հանճարները նորից կծնվեն:


Շարունակությունը կարդացեք այստեղ։

 


 


 

Աղասի Այվազյան. Չլիներ հիվանդությունը՝ ինձնից երջանիկ մարդ չէր լինի. Newmag.am