«Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխության արարողությունը կվարի դերասան Նիլ Պատրիկ Հարիսը
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 87-րդ մրցանակաբաշխության արարողությունը, որը կկայանա Լոս Անջելեսում 2015 թվականի փետրվարի 22-ին, կվարի հոլիվուդյան դերասան Նիլ Պատրիկ Հարիսը, տեղեկացնում է BBC-ին։
Վարողի դերը Հարիսին վստահելու որոշումը կայացրել են մրցանակաբաշխության արարողության պրոդյուսերներ Քրեյգ Զադանը և Նիլ Մերոնը:
«Մենք ուրախ ենք հայտնել, որ Նիլը կստանձնի շոուի անցկացումը: Մենք կկարողանանք տեսնել նրա բազմակողմանի տաղանդների միասնությունը համաշխարհային բեմի վրա»,- նշել է Մերոնը:
Հարիսն իր հերթին նշել է, որ «իր համար մեծ պատիվ է» ստացված հրավերը, ապա ավելացրել է, որ «իրականացել է իր ողջ կյանքի երազանքը»:
Ակադեմիայի նախագահ Շերլ Բուն Այզեկսը Հարիսին անվանել է «անգերազանցելի դերասան»:
Հարիսը հայտնի է հանդիսատեսին «Ինչպես ես հանդիպեցի քո մայրիկին» կատակերգական սերիալում, «Կորած աղջիկը» և «Աստղային դեսանտ» ֆիլմերում աշխատանքով:










