Երևանի կոնսերվատորիայի ուսանողներն Աստանայի դասական երգեցողության մրցույթում արժանացել են մրցանակների

11:05 • 16.10.14

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ Մանե Գալոյանը և Հայկ Թոնգուրյանը սեպտեմբերի 18-26-ին մասնակցել են Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած Բիբիգուլ Տոլեգենովայի անվան դասական մեներգեցողության 7-րդ միջազգային մրցույթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթում Մանե Գալոյանն արժանացել է 1-ին և «Ղազախական կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող» հատուկ մրցանակների, իսկ Հայկ Թոնգուրյանին շնորհվել է 2-րդ մրցանակը:


Մրցույթին մասնակցել են ԱՊՀ երկրներից 60 մեներգիչներ: Ժյուրիի կազմում է եղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը: 

Երևանի կոնսերվատորիայի ուսանողներն Աստանայի դասական երգեցողության մրցույթում արժանացել են մրցանակների