Կինոաշուն»-ն ընդլայնում է աշխարհագրությունը
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրը հաջորդ տարի կընդլայնի իր հորիզոնները և դուրս կգա Հայաստանի սահմաններից: Հայկական ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն մի շարք այլ երկրներում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով՝ իրենք այս տարի չհասցրին ցուցադրություններ կազմակերպել այլ երկրներում: «Իհարկե, դա մեծ ծախսերի հետ է կապված: Ցանկություն ունենք Ռուսաստանում, Ֆրանսիայում և Իրանում կազմակերպել հայկական կինոյի օրեր: Նախնական բանակցություններ են ընթանում, պայմանավորվածություններ ձեռք բերվում, որպեսզի հաջորդ տարի այդ երկրներում կազմակերպենք հայկական կինոյի օրեր: Կամաց-կամաց կընդլայնենք մեր աշխարհագրությունը»,- «Արմենպր ես»-ի հետ զրույցում նշեց նա:
Անդրադառնալով այս տարվա «Կինոաշնանը»՝ Գևորգյանն ընդգծեց, որ գոհ է իրադարձության մեկնարկից: «Կինոաշնան» առաքելությունն էր տարածել հայկական կինոն հայ հանրության շրջանում, ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: Այսօր ծրագիրը միայն ֆիլմերի ցուցադրություն չի ներառում, մեծ միջոցառումների շարք է. նշվում են կինոգործիչների հոբելյանները, կազմակերպվում են նրանց ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություններ, կլոր սեղաններ: Հայտարարվել է գրախոսականների մրցույթ: Տարեցտարի մրցույթին ներկայացվող գրախոսականներն ավելի պրո եսիոնալ են դառնում: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի հետ հայտարարել ենք քաղաքին նվիրված ֆիլմերի մրցույթ՝ «Հին ու նոր երևանցին» խորագրով»,-նշեց նա:
Գևորգյանի խոսքով՝ կազմակերպվում են կինոդիտումներ զորամասերում, սահմանամերձ գյուղերում, և այդպիսով ևս ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվում է: «Համոզված ենք, որ լավ բան ենք անում և տոն պարգևում բոլորին: Գոհ եմ ընթացքից, բնականաբար շատ ակտիվ աշխատում ենք»,-նշեց նա:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հինգերորդ տարին Հայաստանում անցկացվող «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-րդ հոբելյանին: Կինոսիրողներին հայկական հին և նոր ֆիլմերի նմուշները ներկայացնող փառատոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը: Կինոտոնը մեկնարկեց Վանաձորում՝ Փարաջանովին նվիրված ու Վանաձորի արդյունաբերական կյանքի մասին պատմող վավերագրական կինոնկարների ցուցադրությամբ:
«Կինոաշուն»-ը նախորդ տարիների պես միաժամանակ անցկացվում է մարզերում և Երևանի համայնքներում՝ բազմազան և գունեղ կինոծրագրերով: Բուհերի համար հատուկ ընտրվել են վերջին երկու տարիներին նկարահանված ֆիլմերը, որոնց համար հայտարարվել է «Լավագույն գրախոսական» ավանդական մրցույթը:
«Կինոաշնան» շրջանակում նշվում են անվանի կինոգործիչների՝ Առնոլդ Աղաբաբովի, Բագրատ Հովհաննիսյանի, Գենադի Մելքոնյանի, Արման Մանարյանի հոբելյանները:
«Կինոաշուն» ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրի այս տարվա հովանավորն է Ինեկոբանկը:
2006 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1923 թվականին հիմնված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում:
Կինոկենտրոնի ծննդյան վկայականը համարվում է Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետը, կինոարտադրության կազմակերպումը վստահվել է տաղանդավոր ու փորձառու կինոգործիչներին` Դանիել Դզնունուն և Համո Բեկնազարյանին:
1923 թվականի աշնանը &la quo;Պետկինոն» վերակազմավորվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերության, որն սկզբում կոչվել է «Կինոֆաբրիկա», 1924-ից գործել է որպես կինոլաբորատորիա, 1928-ին վերանվանվել «Հայկինո», 1938-ին` «Երևանի կինոստուդիա», 1957-ին` «Հայֆիլմ», իսկ Հ. Բեկնազարյանի մահից մեկ տարի անց` 1966 թվականին անվանակոչվել է նրա անունով:
1990-ին Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումն առանձնացել է և փաստագրական ֆիլմադարանով հանդերձ` վերակազմավորվել Փաստավավերագրական ֆիլմերի «Հա կ» կինոստուդիայի:
Ներկայում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որպես կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն, ունի բազմաթիվ գործառույթներ, ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոններին, կինոշուկաներում ներկայացնում հայկական կինոնկարները:










