Հիպերիրականությունը ժամանակակից արվեստում․ Դաֆի Շերիդան (լուսանկարներ)
Ամերիկացի տաղանդավոր գեղանկարիչ Դաֆի Շերիդանը ստեղծագործում է հիմնականում հիպերռեալիզմ ժանրում: Նախընտրում է նկարել կանանց, չնայած հանդիպում են նաև տղամարդկանց կտավներ, օրինակ՝ իր դիմանկարը, գրում է World of Art բլոգը։
Շերիդանը ծնվել է 1947-ին արվեստագետների ընտանիքում։ Նկարիչը 24 տարեկանում տեղափոխվել է Ֆոլկլենդյան կղզիներ, որտեղ քաղաքակրթությունից հեռու կատարելագործել է իր արվեստը։
1983-ին նրա կտավներից մեկը հայտնվել է Լոնդոնի ցուցասրահներից մեկում, այդ ժամանակվանից էլ նա հայտնի է դարձել:


'






























