Մայքլ Ջեքսոնը կրկին գլխավորել է ամենահարուստ հանգուցյալ աստղերի ցուցակը՝ ըստ Forbes-ի

11:14 • 16.10.14

Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնը հերթական անգամ գլխավորել է ամենահարուստ հանգուցյալ աստղերի ցուցակը՝ ըստ Forbes ամսագրի։

 

2013թ. հոկտեմբերից մինչ 2014թ. հոկտեմբեր երաժշտի ժառանգությունը բերել է 140 մլն դոլարի եկամուտ։ Մասնավորապես՝ թողարկվել է 2-րդ հետմահու ալբոմը։ Բացի այդ, երգչի հոլոգրաման «ելույթ է ունեցել» Billboard Music Awards արարողության ժամանակ, գրում է Газета-ն։

 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էլվիս Փրեսլին, ում եկամուտը վերջին տարվա ընթացքում կազմել է 55 մլն դոլար։ Երրորդ հորիզոնականում է նկարիչ Չառլզ Շուլցը՝ 40 մլն դոլար։ Նրան հաջորդում են դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը՝ 25 մլն դոլար, երաժիշտ Բոբ Մառլին՝ 20 մլն դոլար։

 

Այնուհետ ցուցակում հաջորդում են Մերիլին Մոնրոն (17 մլն դոլար), The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնը (12 մլն դոլար), Ալբերտ Էյնշտեյնը (11 մլն դոլար), գրող Թեոդոր Գեյզելը (9 մլն դոլար), Բրյուս Լին (9 մլն դոլար), դերասան Սթիվ ՄքՔուինը (9 մլն դոլար), դերասանուհի Բեթի Փեյջը (9 մլն դոլար) և դերասան Ջեյմս Դին (7 մլն դոլար)։


 

Մայքլ Ջեքսոնը կրկին գլխավորել է ամենահարուստ հանգուցյալ աստղերի ցուցակը՝ ըստ Forbes-ի