Այժմ ցանկանում եմ միայնակ լինել և ժամանակ անցկացնել երեխաներիս հետ. Ջենիֆեր Լոպես (լուսանկարներ)

11:55 • 16.10.14

Չնայած երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ցնցող տեսքով և բազմամիլիարդ դոլարանոց կարողությամբ աստղ է, նրա մոտ ընկերներն, այնուամենայնիվ, փորձում են միջամտել երգչուհու անձնական կյանքին և նրա համար հարմար ուղեկից գտնել, գրում է mirrror.co.uk-ը:

 

45-ամյա երգչուհին այս տարվա հունիսին է բաժանվել Մարք Էնթոնիից, ում հետ նա ամուսնացած էր 7 տարի և ումից նա վեց տարեկան զույգ երեխաներ ունի:

 

Լոպեսը խոստովանել է, որ իր ընկերները մտադիր են նոր տղամարդ գտնել նրա համար: «Ընկերներս մշտապես փորձում են կարգավորել անձնական կյանքս, բայց ես դա այժմ չեմ ուզում: Դա այժմ առաջնահերթություն չէ ինձ համար: Ես մի հարաբերությունից մեկ այլ հարաբերություն եմ անցել մշտապես, բայց այնուամենայնիվ, չեմ ամաչում իմ անցած ուղու և իմ քաղած դասերի համար: Ես անում եմ այն, ինչ այդ պահին ճիշտ եմ համարում: Եվ այժմ ճիշտ եմ համարում ինքս ինձանով լինել, ինձ ժամանակ տրամադրել, մի բան, որ կյանքիս ընթացքում շատ չեմ արել»,- ասել է երգչուհին՝ հավելելով, որ այժմ նա ժամանակն անցկացնում է միայնակ և երեխաների հետ:

 

«Ես շարունակում եմ հավատալ սիրուն, իհարկե, բայց ամենաշատը մտածում եմ՝ ով է բավականաչափ արժանի իմ և իմ երեխաների կյանք մտնել»,- ասել է նա:

Jennifer Lopez and Sean

Jennifer Lopez and Cris Judd wedding

Jennifer Lopez and Ben Affleck

Jennifer Lopez and Casper Smart

 Jennifer Lopez and Marc Anthony

 

Jennifer Lopez with daughter Emme and son Max

 

Այժմ ցանկանում եմ միայնակ լինել և ժամանակ անցկացնել երեխաներիս հետ. Ջենիֆեր Լոպես (լուսանկարներ)