Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Մարի Դյուբուան
Ֆրանսիայի Պո քաղաքում իր տանը կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասանուհի Մարի Դյուբուան, հայտնում է Комсомольская правда-ն։ Նա 78 տարեկան էր:
Դերասանուհու ներկայացուցիչները չեն հայտնել նրա մահվան պատճառը։ Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Դյուբուան երկար տարիներ տառապել է ցրված սկլերոզ հիվանդությամբ։
Դյուբուան 1960-70-ականների ֆրանսիական կինեմատոգրաֆի բավականին հայտնի ներկայացուցիչներից էր։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է հայտնի ռեժիսորների հետ՝ Ժան Լյուկ Գոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, նկարահանվել մի քանի տասնյակ հեռուստա- և կինոֆիլմերում՝«Մեծ զբոսանք», «Կրակե՛ք դաշնակահարի վրա» և այլն։
Երկու անգամ արժանացել է «Սեզար» մրցանակի։










