Մշակույթի նախարարությանը 5 մլն դրամ տրամադրվեց` միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպման համար

13:12 • 16.10.14

«ՌեԱնիմանիա»՝ Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի համար ՀՀ կառավարությունն այսօր որոշեց ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել հինգ միլիոն դրամ:

Նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Հոկտեմբերի 25-31-ը Երևանում կայանալու է «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը, և գումարն անհրաժեշտ է կազմակերպմանն աջակցելու նպատակով»,-ասաց նա:

Գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
 

Մշակույթի նախարարությանը 5 մլն դրամ տրամադրվեց` միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպման համար