64-ամյա Սթիվի Ուանդերը եռյակի հայր կդառնա

13:41 • 16.10.14

Ամերիկացի հանրահայտ երգիչ Սթիվի Ուանդերը և նրա հարսնացուն՝ մոդել Տոմիկա Ռոբին Բրեյսին, եռյակ կունենան, հայտնում է Лента-ն՝ Eurweb-ին հղումով:

 

64-ամյա երգիչը մտադիր չի եղել լուրը հրապարակել, սակայն մամուլի ներկայացուցիչներին այդ մասին տեղեկացրել է Ուանդերի մտերիմ ընկերներից մեկը։

 

«Դա չպլանավորած հղիություն է, սակայն զույգը շատ երջանիկ է և անհամբերությամբ սպասում է անմիջապես 3 երեխաների լույս աշխարհ գալուն»,- ասել է անանուն աղբյուրը։

 

Այնուամենայնիվ, Ուանդերը փորձում է գաղտնի պահել անձնական կյանքը և թույլ չի տալիս լուսանկարել իր հարսնացուին։ Նրանք ունեն 1-ամյա որդի։

Երգիչն արդեն 2 անգամ ամուսնացած է եղել, 2-րդ ամուսնությունից և տարբեր սիրավեպերից նա ունի 8 երեխա։
 

64-ամյա Սթիվի Ուանդերը եռյակի հայր կդառնա