Ի ծնե կույր հայ փոքրիկը մասնակցել է միջազգային փառատոնի ու երգել Դիանա Գուրցկայայի հետ (տեսանյութ)

10:35 • 17.10.14

Ի ծնե կույր հայ փոքրիկը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ծնվել է Հայաստանում, սակայն ծնողները հրաժարվել են նրանից...


Իր կյանքի 10 տարիների ընթացքում շատ դժվարություններ տեսած հայ մանուկն այժմ ապրում է հայ քահանայի ընտանիքում։ Սովորում է Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում։

 

Հովհաննեսը մասնակցել է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների համար կազմակերպվող «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային փառատոնին ու զուգերգով հանդես է եկել ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Դիանա Գուրցկայայի հետ։ Կատարել են Արթուր Գրիգորյանի երգացանկից մի երգ, ի դեպ Գուրցկայան ևս հայերեն է երգում։



 

Ի ծնե կույր հայ փոքրիկը մասնակցել է միջազգային փառատոնի ու երգել Դիանա Գուրցկայայի հետ (տեսանյութ)