Սովորական մետաղալարերից արվեստի գործեր (լուսանկարներ)
Բրիքսհեմում (Մեծ Բրիտանիա) բնակվող արվեստագետ Քլայվ Մեդիսոնը ծառերի տեսքով արձանիկներ է պատրաստում՝ օգտագործելով ընդամենը մետաղալարեր, գրում է Bored Panda-ն։
Նա կարողանում է ստանալ ծառի արմատները, ճյուղերը, տերևները և բունը՝ ոլորելով և ճկելով բարակ մետաղալարերը։
Մի քանիսը փայտե ամրակի վրա են տեղադրված, մյուսները պարզապես հենվում են արմատների վրա։ Այս աշխատանքները շատ նման են բնական ծառերին՝ թե՛ իրենց կառուցվածքով, և թե՛ տեսքով։




















