«Հարի Փոթերի» հեղինակը կկառուցի Հագրիդի խրճիթը

15:49 • 17.10.14

«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը կկառուցի Հագրիդի խրճիթը Շոտլանդիայի Պերտշիր շրջանում գտնվող իր Killiechassie կալվածքում, գրում է Газета-ն։

 

Ինչպես և Հարի Փոթերի մասին գրքերում, քարե տնակը կգտնվի անտառի մոտ։ Տեղի խորհրդի զեկույցում նշվում է, որ շինարարությունը թույլ տալու պայման է դարձել այն, որ խրճիթի կառուցման ընթացքում ոչ մի ծառ չի տուժի։

 

Ռոուլինգը կալվածքը գնել է 2001-ին 1.9 մլն ֆունտ ստեռլինգով և նույն տարվա դեկտեմբերին պսակադրվել Նիլ Մյուրեի հետ այս առանձնատան գրադարանում։ Նախկինում Ռոուլինգը նման 250.000 ֆունտ արժողությամբ խրճիթ կառուցել է Էդինբուրգի իր կալվածքի տարածքում։

 

Հագրիդը Հոգվարթսի դպրոցի բանալիներ պահողն է և պահակը։
 

«Հարի Փոթերի» հեղինակը կկառուցի Հագրիդի խրճիթը