Շերլոք Հոլմս՝ մարդ, ով երբեք չի ապրել և չի մահանա. Լոնդոնում հայտնի խուզարկուին նվիրված խոշոր ցուցահանդես կբացվի (նկարներ)

10:59 • 17.10.14

Լոնդոնի թանգարանում այսօր կբացվի բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենահայտնի խուզարկու Շերլոք Հոլմսին նվիրված խոշոր ցուցադրություն, գրում է РИА Новости-ն։

 

«Մեր յուրաքանչյուր հյուր անցնելու է գրքերի պահարանի միջով։ Այդպիսով՝ նա կհայտնվի այլ, կիսով չափ հորինված, կիսով չափ իրական տարածքում»,- ասել է ցուցադրության կազմակերպիչներից մեկը։

 

Ցուցահանդեսի մուտքն իսկապես ձևավորված է գրադարակների տեսքով՝ հնագույն գրքերով։ Անցնելով այդ պահարանի միջով՝ հանդիսատեսը հայտնվում է էկրաններով սրահում, որտեղ ցուցադրվում են Շերլոքի տարբեր կինոհերոսները, այդ թվում՝ Բենեդիկտ Քամբերբեթչը հայտնի սերիալից և Ռոբերտ Դաունի կրտսերը։

 

Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան լսել հենց Արթուր Կոնան Դոյլի ձայնը. հարցազրույցներում հեղինակը պատմում է հարյուրավոր նամակների մասին, որոնք ուղղված են իր հերոսին։ «Ես ստանում եմ նամակներ, որոնցում խնդրում են Հոլմսի ինքնագիրը։ Ես ստանում եմ նամակներ նաև նրա ընկերոջ՝ Վաթսոնի համար, և նույնիսկ նամակներ կանանցից, որոնք երազում են աշխատել Հոլմսի տանը»,- ժպիտով պատմում է գրողը։

 

«Շերլոք Հոլմս. մարդ, ով երբեք չի ապրել և չի մահանա» անվանումով ցուցադրությունը բաց կլինի մինչ 2015թ. ապրիլի 12-ը։

Curator Timothy Long is silhouetted as he poses for photographers with a Sherlock Holmes style pipe and deerstalker hat beside an internal window...

Curator Timothy Long is silhouetted as he poses for photographers with a Sherlock Holmes style pipe and deerstalker hat beside an internal window...

Curator Timothy Long poses for photographers with a Sherlock Holmes style pipe, deerstalker hat, and magnifying glass displayed beside an...

A Sherlock Holmes-style deerstalker on show at the Museum of London

 


 

Շերլոք Հոլմս՝ մարդ, ով երբեք չի ապրել և չի մահանա. Լոնդոնում հայտնի խուզարկուին նվիրված խոշոր ցուցահանդես կբացվի (նկարներ)