Ներկայացվել է Անջելինա Ջոլիի նոր ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)
Անջելինա Ջոլիի նոր Unbroken ֆիլմի 2-րդ պաշտոնական թրեյլերը թողարկվել է Universal Pictures ընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2014թ. դեկտեմբերի 25-ին, գրում է Лента-ն։
Գլխավոր դերը կատարել է բրիտանացի դերասան Ջեք Օ՛Քոնելը։ Սցենարի հեղինակներն են Իթան և Ջոել Քոենները։ Դրաման կլինի Ջոլիի 2-րդ ռեժիսորական աշխատանքը։ Այն հիմնված է ամերիկացի գրող Լաուրա Հիլենբրանդի «Անկոտրումը. գոյատևման, դիմադրելու և քավության պատմություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում» գրքի վրա։
Սյուժեի կենտրոնում օլիմպիական վազորդ Լուի Զամպերինիի կյանքի պատմությունն է, ով 1941-ին մեկնում է պատերազմ՝ ԱՄՆ ՌՕՈՒ շարքերում կռվելու։










