«Չգիտեմ՝ ինչպիսի բում կառաջացնի, բայց մեր թիմը շատ գոհ է». Լիլիթ Կարապետյանը՝ նոր տեսահոլովակի մասին. Life.panorama.am
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը որոշել է երկար ժամանակ պահպանած լռությունը լրացնել հաճախակի նկարահանվող տեսահոլովակներով: Ամիսներ առաջ նկարահանած նրա «Ժամանակին» երգի տեսահոլովակը բավականին լայն տարածում գտավ մարդկանց շրջանում, տեղեկացնում է Life.panorama.am–ը:
Երգչուհին կայքին տեղեկացրել է, որ ընդամենը երկու օր առաջ սկսել է նոր՝ «Թող ապրեմ» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Երաժշտության հեղինակը Մարինե Մխիթարյանն է, խոսքերինը՝ Արայիկ Համբարձումյանը, գործիքավորել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի նկարահանման ռեժիսորն է Արթուր Մանուկյանը:
«Երգը գրվել է 2010 թվականին, բայց քանի որ բալիկ ունեցա, մյուս գործընթացները հետաձգվեցին: Ի սկզբանե մտադրված չէի տեսահոլովակ նկարահանել, բայց ով լսում էր, շատ էր հավանում ու հարցնում տեսահոլովակի մասին: Կարծում եմ ամեն մարդ իր կյանքում նման հոգեվիճակ ապրել է: Իմ կյանքում էլ նման շրջան եղել է, ու, երբեմն, ինձ թվում էր՝ ինքնակենսագրութուն է: Բայց, փա՛ռք Աստծո, հիմա այդ երգն իմ հոգեվիճակն ընդհանրապես չի բնութագրում, բոլորովին համահունչ չի»,- ասել է նա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։










