Փիթեր Դոյգի կտավը վաճառվել է 4.5 մլն ֆունտ ստեռլինգով

10:04 • 17.10.14

Լոնդոնում կայացած հետպատերազմյան շրջանի և ժամանակակից արվեստի ստեղծագործությունների Christie's աճուրդում 4.56 մլն ֆունտ ստեռլինգով վաճառվել է Փիթեր Դոյգի «Սան Խուանի սրտում» կտավը, հայտնում է РИА Новости-ն։

 

1999թ. կտավը նկարչի առաջին աշխատանքներից է «արևադարձային բնապատկերներ» շարքում, որոնք Դոյգը ստեղծում է վերջին 15 տարիների ընթացքում։

 

4.3 մլն ֆունտ ստեռլինգով էլ վաճառվել է Ժան Միշել Բասկիայի կտավը, որը նվիրված է եղել Էնդի Ուորհոլին։ Բասկիայի մեկ այլ աշխատանք վաճառվել է 2.4 մլն ֆունտով։

 

Գերհարդ Ռիխտերի 1969թ. կտավը վաճառվել է 4.45 մլն ֆունտով։