Կորած ամերիկյան դերասանուհի Միստի Ապհեմին մահացած են գտել

10:18 • 17.10.14

Մոտ երկու շաբաթ առաջ կորած հոլիվուդյան դերասանուհի Միստի Ապհեմին մահացած են հայտնաբերել ԱՄՆ Վաշինգտոն նահանգում, գրում է «Взгляд»-ը:

 

Ինչպես հայտնել է US Weekly պարբերականը, նույնականացման գործընթացը դեռ չի կայացել:

 

Իրավապահ մարմինների տվյալներով՝ կնոջ պայուսակում հայտնաբերվել են Ապհեմի անունով փաստաթղթեր:

 

Վերջին անգամ «Օգոստոս», «Ազատագրված Ջանգոն» և «Սառած գետը» ֆիլմերի աստղին տեսել են հոկտեմբերի 5-ին: Բարեկամներն ու ծանոթները մեկ շաբաթ որոնել են դերասանուհուն, ինչից հետո 32-ամյա Միստիի հայրը դիմել է ոստիկանություն:

 

Ապհեմի հայրն ավելի վաղ նկատել է, որ վերջերս նա ճնշված տրամադրություն է ունեցել և տարօրինակ բաներ է ասել իր հնարավոր հեռանալու մասին:

Կորած ամերիկյան դերասանուհի Միստի Ապհեմին մահացած են գտել